русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
21 նոյեմբերի 2020թ. շաբաթ, ԴԿ
Ընծայումն ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն


ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ
id181Հակիրճ այսպես է կոչվում ս. Մարիամ Աստվածածնին 3-ամյա հասակում Երուսաղեմի Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնը:
Մարիամի ծնողները, համաձայն նախապես արված ուխտի, իրենց զավակին նվիրեցին Աստծուն՝ հանձնելով Երուսաղեմի Տաճար այն տարիքում, երբ նա արդեն ի վիճակի էր ապրել առանց հատուկ խնամքի: Որոշ ժամանակ անց Մարիամը միացավ այրիներից և սրբակրոն կույսերից կազմված մի խմբի, որոնք բարեպաշտ կյանքով բնակվում էին տաճարի հովանու ներքո: Այս խմբում էր նաև Աննա մարգարեուհին (տե՛ս Տյառնընդառաջ):
Շուրջ 7 տարի սրբությամբ և աղոթքով այստեղ մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը և այդ օրերին ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը:
Այս տոնը բոլոր քրիստոնեական Եկեղեցիները տոնում են նոյեմբերի 21-ին: