русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
22 մայիսի 2020թ. ուրբաթ, ԱՁ
ԽԱ օր Յինանց
Սկիզբն պահոց


ՀԻՆՈՒՆՔ
id286Այսպես է կոչվում Զատիկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակահատվածը, որը հաջորդում է Մեծ պահքին և ունի նույնքան տևողություն՝ 7 շաբաթ: Ի տարբերություն պահոց ապաշխարության շրջանի՝ Հինունքն ամբողջովին տոն է և ուրախության շրջան: Քանզի այդ ողջ ընթացքում հիշատակվում է Քրիստոսի հարությունը, որով և՝ մեր ստացած հաշտությունն Աստծո հետ և որդեգրությունը Նրան՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի. «Ծառա չես, այլ՝ որդի» [Գաղ. 4.7]:
Նախկինում Հինանց շրջանի բոլոր օրերն անխտիր ուտիք են եղել, սակայն XII դ. սկսած՝ Հինանց 40-րդ օրից (Համբարձման տոն) հետո վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը:




 
sacredtradition.am