русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
14 հոկտեմբերի 2019թ. երկուշաբթի, ԱՁ
Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին եւ սրբոց հարցն Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտոնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան




ԿԱԹՈՂԻԿՈՍ
id247Այսպես է կոչվում ազգի ընդհանրական հայրապետը՝ Եկեղեցու նվիրապետական կարգի գլուխը: Նրա գերապատվությունն ընդունում և կատարյալ հաղորդության մեջ են գտնվում Եկեղեցու բոլոր թեմերը և թեմակալ առաջնորդները:
Կաթողիկոսը պարտավոր է հովվել Եկեղեցին՝ նախանձախնդրությամբ պահելով նրա բոլոր հիմնական կողմերը՝ դավանությունը, ծեսը, կանոնները և ողջ ավանդությունը, ինչպես նաև՝ եպիսկոպոս ձեռնադրել և օրհնել մեռոնը:
Կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ եկեղեցական ժողովներ է գումարում՝ ընդհանուր խորհրդակցության միջոցով կարևորագույն խնդիրներ լուծելու համար:
Հայ Եկեղեցում կաթողիկոսն ընտրվում է հոգևորականների և ժողովրդի կողմից, այնուհետև հանդիսավոր արարողությամբ ձեռնադրվում է և օծվում: Կաթողիկոսական հանդերձանքը պատրիարքականից տարբերվում է վեղարի վրա կրած ադամանդյա փոքրիկ խաչով:
Կաթողիկոսին անվանում են նաև եպիսկոպոսապետ և ծայրագույն պատրիարք, իսկ նրա հոգևոր և վարչական իշխանությունը, ինչպես նաև նրա աթոռակալության ժամանակաշրջանը՝ կաթողիկոսություն կամ հայրապետություն:
Պատմական հանգամանքների բերումով՝ Հայ Եկեղեցին այժմ ունի 2 կաթողիկոսություն՝ Ամենայն հայոց (Ս. Էջմիածին) և Մեծի տանն Կիլիկիո (Անթիլիաս՝ Լիբանան): Վերջինս ճանաչում է Ամենայն հայոց հայրապետության նախամեծարությունը:





 
sacredtradition.am