русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
11 հուլիսի 2019թ. հինգշաբթի, ԱԿ
Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ







ՕՇԱԿԱՆԻ Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ
id506Գտնվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Հիմնադրել է իշխան Վահան Ամատունին 443 թ., վերակառուցվել է 1645 թ., իսկ 1875-1879 թթ. Գևորգ IV կաթողիկոսը քանդել է եկեղեցու խարխլված շենքը և տեղում կառուցել նորը՝ թաղածածկ դահլիճի հորինվածքով, որի խորանի տակ ս. Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է: 1884 թ. արևելյան ճակատին կցվել է գլանաձև ծավալով, սյունազարդ գմբեթով զանգակատունը: Եկեղեցու ներսը որմնանկարվել է 1960-ական թթ.:

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հարավ-արևելքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի


 
sacredtradition.am