русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
22 ապրիլի 2019թ. երկուշաբթի, ԱԿ
Բ օր Զատկի
Յիշատակ մեռելոց






ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
id289Այսպես է կոչվում ի Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող աղոթքի կարգը, որ սահմանված է ս. հայրերի կողմից:
Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են Եկեղեցու անդամները մնալ երկնքում: Նրանց հիշատակը պահելը ոչ թե արտաքին հարգանքի տուրք է, ինչպես այդ արվում է աշխարհում, այլ՝ նրանց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցության վկայություն:
Հոգեհանգստյան աղոթքների միջոցով ննջեցյալ մերձավորի հոգու փրկության համար խնդրելով՝ քրիստոնյան արտահայտում է իր սերը նրա հանդեպ, ինչպես նաև ամրապնդում իր հավատը հանդերձյալ կյանքի նկատմամբ:
Հոգեհանգստի արարողությունը սովորաբար կատարվում է պատարագից հետո, սակայն անկախ է նրանից և կարող է կատարվել նաև այլ ժամանակ:


 
sacredtradition.am