русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
16 փետրվարի 2019թ. շաբաթ, ԱԿ
Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինուորացն



Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ (+363)
id435Հուլիանոս Ուրացողի թագավորության (361-363) սկզբում կապադովկացի հռչակավոր զորավար Սարգիսին տեսիլքով հայտնվեց, որ իրեն նահատակություն է սպասում: Ուրախությամբ հնազանդվելով իր Տիրոջ ձայնին՝ Սարգիսն ամեն ինչ նվիրեց աղքատներին և որդու՝ Մարտիրոսի հետ հեռացավ հայրենիքից:
Որոշ ժամանակ Հայաստանում մնալուց հետո նա գնաց Պարսկաստան, որտեղ նշանակվեց պարսից բանակի զորավար: Իր անօրինակ քաջությամբ Սարգիսը հաղթեց բազմաթիվ պատերազմներում և կարողացավ դարձի բերել շատ զինվորների: Այդ ամենից զայրանալով՝ պարսից արքան կամեցավ բռնությամբ հեթանոս դարձնել նրան: Սակայն ոչ մի տանջանք չսասանեց սրբի հավատը, և նա նահատակվեց: Նրա և իր որդու հետ սպանվեցին նաև քրիստոնյա դարձած 14 պարսիկ զինվորներ:

Ս. Սարգիս զորավար
Երևան, ձեռ. 7478, էջ 51ա, Հայսմավուրք, XIII դ.
Ծաղկող՝ Թորոս




 
sacredtradition.am