русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
12 հունիսի 2019թ. չորեքշաբթի, ԳՁ
Դ օր Հոգեգալստեան
Պահք





ՃԳՆՈՒԹՅՈՒՆ
id318Բարեպաշտության մեջ ճգնություն է կոչվում սեփական անձի բացասական սովորություններից ու տկարություններից ձերբազատվելու, ինչպես նաև ապաշխարելու և շնորհներն ու առաքինություններն աճեցնելու համար ջանքեր գործադրելը:
Մեծ ճգնություններով աչքի են ընկել կուսակրոնության ուխտ արած անապատականները և վանականները, որոնց այդ պատճառով էլ կոչում են ճգնավորներ: Սակայն ճգնությունը հատուկ է ոչ միայն ճգնավորներին, այլև բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին, ինչպես այդ հայտնի է սրբերի վարքերից: Նրանք բոլորն էլ ձգտել են պահքով ու ծոմով, երկրպագություններով, երկարատև աղոթքներով և այլ ճիգերով շահել Տիրոջ բարեհաճությունը:
Ինչպես ճգնավորների կյանքում, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի աստվածպաշտության մեջ ճգնությունները կարող են հասնել ծայրահեղության, որից պետք է խուսափել խոհեմությամբ և դրանց մասին խոստովանահորը տեղյակ պահելով:

 
sacredtradition.am