русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
14 հոկտեմբերի 2021թ. հինգշաբթի, ԱԿ
Սրբոցն Դիոնիսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի



Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.)
id131Այս մեծանուն աստվածաբանի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, սակայն, որ նա աթենացի պատվարժան և իմաստուն նախարարներից էր, Հին Աթենքի բարձրագույն դատական մարմնի՝ արեոպագի անդամ:
Իր անհավատության շրջանում Դիոնեսիոսը հմուտ էր աստղագիտության մեջ: Սակայն մի անգամ, լսելով ս. Պողոս առաքյալի քարոզը, նա դարձի եկավ, մկրտվեց և որոշ ժամանակ անց առաքյալի կողմից էլ ձեռնադրվեց եպիսկոպոս: Այս մասին է վկայում ս. Ղուկաս ավետարանիչը Գործք առաքելոց գրքում [տե՛ս Գործ. 17.34]:

Ս. Դիոնեսիոս Արեոպագացի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 85բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Ս. Դիոնեսիոսը նահատակվել է Աթենքում հելլեն կռապաշտների ձեռքով, որոնք նախանձից դրդված՝ այրեցին սրբին, ինչպես նաև նրա գրքերը:
Պահպանվել են նրա «Աստվածային անունների մասին», «Երկնային աստիճանակարգության մասին», «Եկեղեցական աստիճանակարգության մասին», «Խորհրդական աստվածաբանության մասին» երկերը, ինչպես նաև տարբեր անձանց ուղղված 10 նամակները: Առանց ս. Դիոնեսիոսի գրական ժառանգության անհնար է պատկերացնել քրիստոնեական աստվածաբանությունը:



 
sacredtradition.am