ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ
id181Հակիրճ այսպես է կոչվում ս.
Մարիամ Աստվածածնին 3-ամյա հասակում
Երուսաղեմի Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնը:
Մարիամի ծնողները, համաձայն նախապես արված
ուխտի, իրենց զավակին նվիրեցին
Աստծուն՝ հանձնելով
Երուսաղեմի Տաճար այն տարիքում, երբ նա արդեն ի վիճակի էր ապրել առանց հատուկ խնամքի: Որոշ ժամանակ անց Մարիամը միացավ այրիներից և սրբակրոն կույսերից կազմված մի խմբի, որոնք
բարեպաշտ կյանքով բնակվում էին տաճարի հովանու ներքո: Այս խմբում էր նաև Աննա մարգարեուհին (տե՛ս
Տյառնընդառաջ):
Շուրջ 7 տարի
սրբությամբ և
աղոթքով այստեղ մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը և այդ օրերին ստացավ
Գաբրիել հրեշտակապետի ավետիսը:
Այս տոնը բոլոր քրիստոնեական
Եկեղեցիները տոնում են նոյեմբերի 21-ին: