русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
11 հուլիսի 2019թ. հինգշաբթի, ԱԿ
Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ



Ս. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ (348-439)
id424Ս. Սահակ Պարթևը՝ ս. Ներսես Մեծի որդին, ծնվել է Կեսարիայում: Երկար տարիներ ուսանելով ծննդավայրի, այնուհետև Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր դպրոցներում՝ նա տիրապետել է հունարենին, պարսկերենին և ասորերենին:

Ս. Մեսրոպ Մաշտոց և ս. Սահակ Պարթև (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 64բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

387 թ. ձեռնադրվել է հայոց հայրապետ: Գրերի ստեղծումից հետո շուրջ քառորդ դար ս. Մեսրոպ Մաշտոցի հետ հայրապետը զբաղվել է իր հայրենիքի հոգևոր կյանքի բարենորոգմամբ և ամենուրեք տարածել հայոց դպրությունը. կարգավորել է Տոնացույցը, գրել բազմաթիվ կանոններ, եղանակավորել է Պատարագամատույցը, հորինել շարականներ, ծիսական աղոթքներ, ինչպես նաև մեծ դեր է ունեցել Աստվածաշունչ Մատյանի թարգմանության գործում:
Երբ Պարսկաստանը պատերազմ հայտարարեց Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանը, ս. Սահակը, ընդառաջ ելնելով, փորձեց կանխել արյունահեղությունը, սակայն ճանապարհին վախճանվեց Բագրևանդ գավառի Բլուր գյուղում:





 
sacredtradition.am