русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
25 հունիսի 2019թ. երեքշաբթի, ԱԿ
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ


Երգ երգոց 8.14

14 «Փախի՛ր, իմ սիրեցեա՛լ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»:




Երգ երգոց 3.1-4

1 Գիշերն անկողնուս մէջ փնտրեցի իմ հոգու սիրածին, փնտրեցի նրան, բայց չգտայ, կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց: 2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում, անցնեմ փողոցներ ու հրապարակներ եւ փնտրեմ նրան՝ իմ հոգու սիրածին: Փնտրեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց: 3 Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ. “Արդեօք չէ՞ք տեսել իմ հոգու սիրածին”: 4 Երբ նրանցից փոքր-ինչ անցայ, ես գտայ իմ հոգու սիրածին: Բռնեցի նրան եւ բաց չթողեցի, մինչեւ որ նրան իմ մօր տունը չտարայ եւ այն սենեակը, ուր իմ մայրը յղիացել է ինձնով»:




Եսայու մարգարեությունը 27.11-13

Ո՛վ կանայք, որ ահա գալիս էք հանդէսից, առա՛ջ եկէք, դո՛ւք, որ այն ժողովուրդը չէք, որն իմաստուն է: Ահա թէ ինչու ձեզ չի գթալու Աստուած՝ նա, որ ստեղծել է ձեզ: Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու: 12 Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին: 13 Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, եւ նրանք, ովքեր ցրուած են Ասորեստանի երկրում եւ կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղէմի սուրբ լեռան վրայ երկրպագեն Տիրոջը:




Պետրոս առաքյալի Ա թուղթը 5.8-11

8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: 9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները: 10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: 11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն:




Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26

24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: 25 Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: 26 Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը:




 
sacredtradition.am