русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
id452Եկեղեցին սուրբ է կոչում նրանց, ովքեր ապրել են Աստծո սրբությամբ, Նրա շնորհով սրբագործվել են և ազատվել մեղքերից՝ հավաստիորեն արժանանալով փրկության: Այդպիսիք են բոլոր մարտիրոսները, քանզի սրբագործվել են՝ հանուն Քրիստոսի իրենց արյունը հեղելով:
Բոլոր սրբերը ահեղ դատաստանին չպիտի դատվեն, այլ գալու են Տիրոջ հետ՝ դատելու մարդկանց: Նրանք այժմ երկնքում անդադար բարեխոսում են մեզ համար՝ կենդանի մասնակցություն ունենալով Եկեղեցու կյանքում: Ուստի և Եկեղեցին երբեք չի մոռանում նրանց՝ տոնելով նրանց հիշատակը:
 
sacredtradition.am