ՍՐԲԱԶԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան (երկրորդ թողարկում)
(թվային տեսապնակ, հայերեն և ռուսերեն)
Նախագծի համար հիմք են ծառայել «Մանկական քրիստոնեական հանրագիտարան»-ը («Արեգ» հրատարակչություն, 1998), ինչպես նաև նույն գրքի վերախմբագրված անգլերեն տարբերակը (“Children’s Encyclopedia of Armenian Christianity”, Diocese of the Armenian Church of America, 2001): Ինչպես նշված գրքերի, այնպես էլ սույն սկավառակի ստեղծման նպատակն է համառոտակի ներկայացնել Հայ Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգությունը:
Բազմաթիվ ընթերցողների առաջարկությամբ՝ նոր նախագծում հոդվածները վերափոխվել են, շատերն ընդլայնվել են, հավելվել են նորերը: Արդյունքում հանրագիտարանի բովանդակությունը զգալի փոփոխություն է կրել, ինչով էլ պայմանավորված է նրա նոր անվանումը:
Առաջին թողարկումը միայն հայերեն էր, իսկ սույն թողարկումը` նաև ռուսերեն. ընդ որում, երկու լեզվով տարբերակները կարող են դիտվել միաժամանակ: